«Արմենպրես». Տեղի կունենա «Անչափահասների շրջանում թմրանյութերի հնարավոր տարածվածությունը» թեմայով ասուլիսը
20-05-2025 11:00:00 | Armenia |
Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանի ասուլիսը։
ԹԵՄԱ- Անչափահասների շրջանում թմրանյութերի հնարավոր տարածվածությունը։