Ցուցահանդես՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան
05-12-2011 14:00:00 | |
Դեկտեմբերի 5-ի, ժամը` 14:00 -ին, ՄԱԿ-ի դահլիճում (Պ. Ադամյան 14 փ.) ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը «Փյունիկ» հաշմանդամների մջություն եւ այլ գործընկերների հետ կազմակերպում է ցուցահանդես` նշելով Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը:
Թեման.Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա ամենամյա նշումը նպատակ ունի զարգացնել հաշմանդամության խնդիրների ըմբռնումը եւ համախմբել հաշմանդամների արժանապատվության, իրավունքների եւ բարեկեցության աջակցությունը:
Ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվեն հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների արվեստի աշխատանքները:
Մասնակիցներ.
Մարիա Դոցենկո, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ
Հակոբ Աբրահամյան, «Փյունիկ» հաշմանդամների մջության նախագահ
«Էմանուել» ՀԿ-ի ներկայացուցիչներ
Այլ գործընկերներ
Քաղաքացիական հասարակություն
Միջազգային հանրություն
Լրատվամիջոցների ներկայացուցիչներ