Ասուլիս Թեղուտում պեղումների ժամանակ հայտնաբերված պատմական նշանակություն ունեցող հուշարձանների վերաբերյալ
26-01-2012 13:00:00 | Armenia |
Հունվարի 26–ի, ժամը՝ 13.00 – ին, «Արմատ» մամուլի ակումբում (Դեղատան 15/1, Էկ.նախ. շենքի դիմաց) տեղի կունենա ասուլիս:
Բանախոսներ.: ՀՀ ԳԳԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյան, Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան – ակտիվիստ Ապրես Զոհրաբյան::
Թեման՝ «Թեղուտում անցկացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված պատմական և գիտական մեծ նշանակություն ունեցող հուշարձանների մասին, որոնք նոր էջ են բացում հայոց պատմության մեջ. Հանքարդյունաբերության արդյունքում այդ հուշարձաններին սպառնացող հնարավոր վտանգների մասին»:
Թեմայի վերաբերյալ.: Բանախոսները կներկայացնեն Թեղուտում պեղումների ժամանակ հայտնաբերված և պատմական ու գիտական մեծ նշանակություն ու արժեք ունեցող հուշարձանների մասին, դրանց հայտաբերման կարևորության մասին Հայոց պատ,ության կոնտեքստում, և դրանց ապագայի մասին: Ինչպես գիտենք, Էեղուտում պատրաստվում են հանք շահագործել. Բանախոսները կխոսեն նաև, թե այդ հուշարձաններին ինչ է սպասվում հանքի շահագործման դեպքում, արդյոք այդ հուշարձանները կարող են ոչնչացման վտանգի առաջ կանգնել կամ վնասվել: