Chinese concert in Armenia

Չինական համերգ Հայաստանում

  • 13-02-2012 18:30:00   | Armenia  |  

Փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա չինական հատուկ համերգ:

2012 թվականին Հայաստանում նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակներում համերգային ծրագրով Երևան է ժամանելու ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը: 

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է համերգ նրանց մասնակցությամբ:

Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես կգան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Չանչունը: Կլինեն հյուրեր ՀՀ-ում Չինաստանի դեսպանատնից, Չինաստանից, ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից և այլ հրավիրյալ հյուրեր:

Մուտքն ազատ է: 

Մանրամասների համար դիմել ԵՊԼՀ Կոնֆուցիուսի Ինստիտուտ
+374 10 530491 /502 կամ 501/
[email protected] 


 

  -