Առաջին անգամ կցուցադրվի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմը
07-02-2012 19:00:00 | Armenia |
Փետրվարի 7-ի, ժամը՝ 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՆՈՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ շարքի շրջանակներում տեղի կունենա պրեմիերա` առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր, օպերատոր, կինոգետ Էդուարդ Համբարձումյանի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմը: Նույն օրը` ցուցադրումից հետո կկայանա հանդիպում ֆիլմի ռեժիսոր և հեղինակ Էդուարդ Համբարձումյանի հետ:
Վերջին տարիներին Էդուարդ Համբարձումյանը բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Ծանոթ է հայ և ռուս հանդիսատեսին իր «Առնո», «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ», «Ներսես Հովհաննիսյան - խճանկարային դիմանկար», «Сергей Герасимов: жизнь в кино», «Սերիկ» փաստագրական-դիմանկարային ֆիլմերով, ինչպես նաև «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Անավարտ մենախոսություն», «Սուբյեկտիվ տեսախցիկ», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» և այլ աշխատանքներով: