Առաջին անգամ կցուցադրվի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմը

Առաջին անգամ կցուցադրվի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմը

  • 07-02-2012 19:00:00   | Armenia  |  

Փետրվարի 7-ի, ժամը՝ 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՆՈՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ շարքի շրջանակներում տեղի կունենա պրեմիերա` առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր, օպերատոր, կինոգետ Էդուարդ Համբարձումյանի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմը: Նույն օրը` ցուցադրումից հետո կկայանա հանդիպում ֆիլմի ռեժիսոր և հեղինակ Էդուարդ Համբարձումյանի  հետ: 

Վերջին տարիներին Էդուարդ Համբարձումյանը բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Ծանոթ է հայ և ռուս հանդիսատեսին իր «Առնո», «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ», «Ներսես Հովհաննիսյան - խճանկարային դիմանկար», «Сергей Герасимов: жизнь в кино», «Սերիկ» փաստագրական-դիմանկարային ֆիլմերով, ինչպես նաև «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Անավարտ մենախոսություն», «Սուբյեկտիվ տեսախցիկ», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» և այլ աշխատանքներով:
 
«Չորս Օր Ջիգարխանյանի հետ»
վավերագրական (Մոսկվա), 2012 թ., 54 րոպե.
Ռեժիսոր և հեղինակ` Էդուարդ Համբարձումյան
Արտադրությունը` TV ARM RU հեռուստաընկերություն
 
 
 
 
 
  -