Presentation and discussion of a study on early conditional release system in Armenia


ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ հետազոտության շնորհանդես և քննարկում

  • 02-03-2012 10:00:00   | Armenia  |  

Մարտի 2-ին, ժամը 10.00-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա  «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը ՀՀ-ում. Հիմնախնդիրներ և զարգացման ուղիներ» հետազոտության արդյունքների շնորհանդես և քննարկում: 
 
Հետազոտությունը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: 

Միջոցառմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, Փաստաբանների պալատից, Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հասարակական և միջազգային կազմակերպություններից: 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, ՀՀ արդարադատության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հանդես կգան բացման ելույթներով: 

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:




 

  -