Տեղի կունենա Կովկասում «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմի պրեմիերան

Տեղի կունենա Կովկասում «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմի պրեմիերան

  • 24-05-2012 20:00:00   | Armenia  |  

Մայիսի 24-ին, ժամը 20:00-ին Փարաջանովի թանգարանում (Երևան, Ձորագյուղի 15/16 փ.) տեղի կունենա Կովկասում «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա և Հայաստանում լեհական օրերի շրջանակներում:  

Թեմա` Այս փաստագրական ֆիլմը յուրօրինակ կերպով նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո Արեւելյան Եվրոպայի Գալիցիա տարածաշրջանում (այժմ բաժանված է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջև) տեղի ունեցած իրադարձությունները: Դարեր շարունակ Գալիցիան եղել է էթնիկ խմբերի հայրենիքը` ոչ միայն ուկրաինացիների և լեհերի, այլև հայերի և հրեաների: Ֆիլմը կրկնօրինակվել է ռուսերենով: Ծրագրին աջակցում են Հայաստանում Լեհաստանի եւ Ուկրաինայի դեսպանատները, ՄԱԿ-ի Մշտական համակարգողը եւ Փարաջանովի անվան թանգարան: 

Մասնակիցներ` 

Դաֆինա Գեռչևա, ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

Իվան Կուխտա, Ուկրաինայի դեսպան Արտակարգ եւ լիազոր դեսպան

Մաչեյ Ֆալկովսկի, Լեհաստանի Հանրապետության դեսպանություն

Քաղաքացիական հասարակության ակտիվիստներ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ

Լրատվամիջոցների ներկայացուցիչներ 



 

  -