Կովկասի ինստիտուտն անցկացնում է Կովկաս-2011 միջազգային գիտաժողովը
25-05-2012 09:00:00 | Armenia |
Մայիսի 25-ի, ժամը՝ 09:00-ին (Գրանցում) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, «Տիգրան Մեծ» սրահում Կովկասի ինստիտուտն անցկացնում է Կովկաս-2011 միջազգային գիտաժողովը,
Աշխատանքային լեզուներ` ռուսերեն և անգլերեն:
Գիտաժողովը կամփոփի 2011 թվականը Կովկասում` ուշադրությունը սևեռելով Հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումներին, էթնոքաղաքական կոնֆլիկտներին, արտաքին խաղացողների դերին և տարածաշրջանային անվտանգության թեմաներին: Գիտաժողովի մասնակիցներն են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Եվրոպայի գիտնականները, լրագրողները և հասարակական գործիչները:
Զեկուցողների թվում են. Գելա Վասաձե` «Black Sea Press» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, Թբիլիսի, Ռաուֆ Միրգադիրով` «Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան, Բաքու, Մուրատ Գուկեմուխով` «Ազատություն» ռադիոկայանի հյուսիսկովկասյան խմբագրության լրագրող, Չերկեսկ, Պիտեր Սեմնեբի` Հարավային Կովկասում ԵԽ նախկին հատուկ ներկայացուցիչ, Բրյուսել, Ալեքսեյ Մալաշենկո` Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի գիտական խորհրդի անդամ, Մոսկվա, Օզգյուր Ունլուխիսարջիկլի` Հերման Մարշալլի հիմնադրամի գրասենյակի տնօրեն, Անկարա, Դավիթ Պետրոսյան` «Նոյյան Տապան» գործակալության քաղաքական վերլուծաբան, Երևան, Ալեքսանդր Իսկանդարյան` Կովկասի ինստիտուտի տնօրեն, Երևան, Սերգեյ Մինասյան` քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, Կովկասի ինստիտուտ, Երևան:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`