COAF – U.S. Embassy YerevanBasketball Friendly Marks the Opening of the School Gym in Vanand Community in Armavir Marz


COAF – U.S. Embassy YerevanBasketball Friendly Marks the Opening of the School Gym in Vanand Community in Armavir Marz

  • 28-09-2015 15:07:34   |   |  Social

On September 26, 2015, the community of Vanand, together with the Children of Armenia Fund (COAF), the U.S. Embassy in Yerevan, and the USAID-funded Clean Energy and Water Program (CEWP) celebrated the Opening of the School Gym in Vanand Community in Armavir Marz. The day featured a basketball friendly match between COAF and U.S. Embassy Yerevan staff, symbolizing the nice tradition of collaboration and long-standing ties of friendship and good will between the collaborating parties.
 
Ms. Anoush Yedigaryan, COAF Executive Director, and Mr. Zander Lipscomb, U.S. Embassy Yerevan Management Section Chief, led the ceremonial opening of the Gym and welcomed the guests and basketball players. 
 
The competing teamsincluded 12 male and female amateur players. The referees were invited from the Ministry of Sports and Youth Affairs of Armenia.The musical performances by the children from COAF-supported communities added color and cheers to the half-time breaks.
 
“The renovation of Vanand School Gym is not only the great result of the partnership between our organizations, but also the dedication and constructive attitude of the School administration, the continuous support of Vanand villagers, as well as the dream of our children,” saidAnoush Yedigaryan, COAF Executive Director. 
 
Given the urgency of renovating the school gym, COAF joined hands with the USAID-funded Clean Energy and Water Programand presented this long-expected gift to the children of Vanand. The capital renovation of the school gym was made possible through the generous donation by long-standing COAF benefactors Mr. & Mrs. Ara and Sonya Hacet. The new sports facility, which has been equipped with the energy efficient radiant heating system and LED lighting thanks to the CEWP contribution, will provide a wide range of fitness opportunities for the young people of Vanand.The new energy efficient systems and measures will saveapproximately USD $3,600, releasing funds for other critical needs. 
 
“It is important to highlight that this investment by USAID will not only help save energy and protect the environment, but will provide on-going savings that can be used for future educational purposes,” said U.S. Embassy Management Section Chief Zander Lipscomb. “This is just one example of the many valuable areas of partnershipthe U.S. Embassy has developed. Working together with the Armenian people, government, and local NGOs allows us to help support efforts to build a prosperous Armenia.”
 
COAF’s Education Program established a Creativity Lab, a Library, and a Resource Center at the Vanand School. A number of after-school clubs, social-emotional instruction for local teachers, summer schools, and media literacy courses for middle and high school students make up an integral part of COAF’s education programs at the school.
 
With the aim of promoting healthy lifestyle and healthy behavior since early childhood, “Healthy Nutrition” and “Dental Hygiene” programs are operating successfully at the Vanand School. During the course of the academic year, the elementary school students in Vanand are served with hot and healthy meals, and the trained school teachers and school nurses instruct on proper oral and dental hygiene.
 
As part of COAF’s activities, the Vanand Health Post was renovated and refurbished in 2013,a playground in the schoolyard wasconstructed in March 2014, andthe Vanand School was enrolled in the Schools for Health in Europe (SHE) Networkin May 2014.   
 
* * *
 
The Children of Armenia Fund (COAF) is a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, health, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 22 villages in Armavir and Aragatsotn Marzes of Armenia. Since 2014, COAF has expanded its outreach and launched development programs throughout rural communities of the Toumanyan Region of Lori Marz. To learn more, please visit am.coafkids.org and www.coafkids.org or contact by phone: (010) 50.20.76; mobile:  077.37.60.41 (Inessa Grigoryan).
 
The USAID Clean Energy and Water Program is designed to improve water and energy management practices in Armenia, as well as help the country better respond to climate change challenges. From 2011 to 2015, the CEWP completed 24 demonstration projects in the areas of water and energy efficiency in the rural communities of Armenia. These projects focused on drinking water supply, efficient street and indoor lighting, efficient heating, building insulation, and use of solar energy. Implemented in partnership with other organizations and municipalities, the projects benefitted over 50,000 people and had the total cost of 1,306,000 US dollars. Visit www.cew.am for more information. 
 

2015թ. սեպտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Վանանդ գյուղում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF), Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի մասնակցությամբ տեղի ունեցավ դպրոցի մարզադահլիճի բացումը: Այն նշանավորվեց Հիմնադրամի և ԱՄՆ դեսպանատան թիմերի միջև բասկետբոլի ընկերական խաղով՝ ընդգծելով երկու կառույցների միջև ավանդական համագործակցություննը ու երկարատև բարեկամական հարաբերությունները:

Մարզադահլիճի բացման արարողությունից հետո ողջույնի խոսք ասացին Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Վարչական բաժնի ղեկավար Զանդեր Լիփսքոմբը:

Մրցակիցների թիմերը բաղկացած էին սիրողական 12 խաղացողներից՝ աղջիկներից և տղաներից: Խաղի մրցավարները հրավիրվել էին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Խաղային ընդմիջումները մշակութային տրամադրությամբ լցրեցին Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու գյուղերի երեխաները: Երկու միավորի առավելությամբ՝ դեսպանատան թիմը գրանցեց հաղթանակ:

«Մարզադահլիճի նորոգումը ոչ միայն մասնակից կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունք է, այլև դպրոցի կառուցողական կեցվածքի ու ջանքերի, գյուղացիների օժանդակության և տարիներ շարունակ այս իրադարձությանը սպասող դպրոցականների խանդավառության արգասիք», - ողջույնի իր խոսքում նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Հաշվի առնելով Վանանդի դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման հրատապությունը՝ Հիմնադրամը միավորեց ջանքերը ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի հետ և նոր մարզասրահ նվիրեց Վանանդի երեխաներին: Այս ամենը հնարավոր դարձավ Հիմնադրամի երկարամյա բարեկամներ ու բարերարներ տեր և տիկին Արա և Սոնյա Հասեթների աջակցությամբ: Վերաբացված մարզադահլիճը, ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կողմից իրականացված էներգաարդյունավետ ճառագայթային ջեռուցման և լուսադիոդային լուսավորության համակարգերի տեղադրման շնորհիվ, զարգացման ու առաջընթացի նոր հնարավորություններ է ընձեռում երիտասարդ սերնդին: Էներգախնայողության միջոցառումների արդյունքում ստացված տարեկան խնայողությունները կկազմեն մոտ 3,600 ԱՄՆ դոլար, որոնք կուղղվեն դպրոցի այլ կարիքներին:

«Կարևոր է նշել, որ ԱՄՆ ՄԶԳ այս ներդրումը ոչ միայն կօգնի էներգիա խնայել և պաշտպանել շրջակա միջավայրը, այլև շարունակական խնայողությունների հնարավորություն կտա, ինչն էլ կարող է ուղղվել կրթական հետագա ծրագրերին, - ասաց ԱՄՆ դեսպանատան Վարչական բաժնի

ղեկավար Զանդեր Լիփսքոմբը: -Սա միայն մեկ օրինակ է բազմաթիվ արժեքավոր համագործակցությունների, որ ԱՄՆ դեսպանաունը մշակել է: Հայաստանի քաղաքացիների, կառավարության և տեղական ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը թույլ է տալիս մեզ սատարել ծաղկուն Հայաստանի կառուցմանն ուղղված ջանքերին»:

Հիմնադրամի կրթական ծրագրերի շրջանակներում Վանանդի դպրոցում հիմնադրվել և գործում է ստեղծագործարան`հագեցած տեխնոլոգիայի և գիտելիքի վերջին խոսքով, վերազինվել է դպրոցի գրադարանը և ռեսուրս կենտրոնը, իրականացվում են արտադասարանային խմբակներ, ամառային դպրոցներ, սոցիալական և զգայական ուսուցում ուսուցիչների համար, մեդիագրագիտության դասընթաց միջին և ավագ դպրոցի աշակերտների համար:

Դպրոցներում առողջությունը խրախուսելու և երեխաների մոտ վաղ տարիքից ճիշտ վարքագիծ ձևավորելու նպատակով դպրոցում գործում են նաև «Առողջ սնուցում» և «Ատամների խնամք» ծրագրերը, ինչպես նաև ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Ուսումնական տարվա ընթացքում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվում տարրական դպրոցի երեխաներին, իսկ վերապատրաստված ուսուցիչներն ու բուժքույրերն իրականացնում են դասընթացներ` առամների մաքրման թեմայով:

2013թ. դեկտեմբերին, Հիմնադրամի առողջապահական ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Վանանդի բուժկետը, 2014թ. մարտին՝ բացվել դպրոցի խաղահրապարակը, իսկ 2014թ. մայիսին՝ Վանանդի դպրոցն ընդգրկվել է «Առողջությունը խրախուսող դպրոցների» եվրոպական ցանցում:

 

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի 22 գյուղական համայնքների բնակիչները: 2014թ. ի վեր Հիմնադրամը զարգացման ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ Լոռու մարզի Թումանյան շրջանի համայնքներում: Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org կամ զանգահարել հետևայալ հեռախոսահամարներով (010) 50 20 76, բջջային՝ 077 37 60 41 (Ինեսսա Գրիգորյան):

 

ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը (ՄԷՋԾ) նպատակն էր բարելավել Հայաստանում ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև աջակցել կլիմայի փոփոխության մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը: 2011-2015 թվականների ընթացքում ՄԷՋԾ-ի կողմից Հայաստանի տարբեր մարզերում իրականացվեց համայնքային ենթակառուցվածքների վերականգնման 24 ծրագիր՝ ջրամատակարարման և լուսավորության համակարգերի բարելավման, ջեռուցման համակարգերի տեղադրման, շենքերի ջերմամեկուսացման և արևային էներգիայի օգտագործման ոլորտներում: Տարբեր այլ գործընկերների և համայնքապետարանների հետ համատեղ իրականացված մոտ 1.306.000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջե ունեցող ծրագրերի շահառուների թիվը կազմում է ավելի քան 50,000 մարդ:

  -   Social