Հայկական պատուիրակութիւնը մասնակցել է Արեւելյան<br /> գործընկերութեանը նուիրուած «Վիշեգրադի խումբ+» նախարարական<br /> հանդիպմանը<br />


Հայկական պատուիրակութիւնը մասնակցել է Արեւելյան
գործընկերութեանը նուիրուած «Վիշեգրադի խումբ+» նախարարական
հանդիպմանը

  • 02-03-2010 20:46:00   |   |  Քաղաքական
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-ին Բուդապեշտում տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը` նուիրուած Արեւելյան գործընկերութեանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինէ Ղազինյանի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչութեան ղեկավար, դեսպան Աւետ Ադոնցը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմեանը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահութեամբ անցած նիստին ներկայ էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Արեւելյան գործընկերութեան մէջ ներառուած պետութիւնների, բալթեան երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ԵՀ ընդլայնման եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպման ընթացքում քննարկուել է Արեւելյան գործընկերութեան իրականացման ներկայ փուլը, ուրուագծուել բազմակողմ համագործակցութեան այն ոլորտները, որտեղ առաւել արդիւնաւէտ կլինի գործակցութեան այս ձեւաչափը: Իր ելոյթում Կ.Ղազինեանը յայտարարել է, որ Հայաստանը ձգտում է առաւել ամրապնդել համագործակցութիւն ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ: Նա ընդգծել է Հայաստանի պատրաստականութիւնը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում եւ հոյս յայտնել, որ Արեւելյան Եւրոպայի երկրների փորձն օգտակատար կլինի այս համատեքստում: Փոխնախարարը յատուկ ուշադրութիւն է հրաւիրել մուտքի արտօնագրերի տրամադրման դիւրացման հարցի վրայ, քանի որ դա էապէս կխթանի հասարակութիւնների եւ մարդկանց միջեւ շփումները: Նա կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերութեան շրջանակներում տարածաշրջանային համագործակցութիւնը` ընդգծելով, որ որոշ երկրների հրաժարումը ծրագրով նախատեսուած փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերութեան յաջողութիյունը: Ի պատասխան ադրբեջանական կողմի դիտարկմանը, որ ԵՄ-ը յստակօրէն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, Կ.Ղազինեանը նշել է, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշուել է միջազգային եւ խորհրդային գործող իրաւունքի շրջանակներում, եւ յաւելել, որ ԵՄ Արեւելյան գործընկերութիւնը կոչուած չէ լուծել հակամարտութիւնները, որոնց համար այլ ձեւաչափեր կան: Ըստ նրա, տարածաշրջանում վստահութեան մթնոլորտի ամրապնդումը կարող է նպաստել քաղաքական խնդիրների լուծմանը, իսկ դրա համար նախ եւ առաջ Ադրբեջանը պէտք է դադարի ռազամատենչ յայտարարութիւնների եւ հայատյացության տարածումից: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, համաժողովի շրջանակներում Կ.Ղազինեանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵՀ ընդլայնման եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպմանը քննարկուել են Հայաստան-ԵՄ համագործակցութեան երկկողմ օրակարգային հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ:
  -   Քաղաքական