Յունվարի 20-ից նախարարները եւ ՀՀ կառավարութեանն առընթեր<br /> մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ.-ի գործունէութեան<br /> հաշուտւութիւնները<br />


Յունվարի 20-ից նախարարները եւ ՀՀ կառավարութեանն առընթեր
մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ.-ի գործունէութեան
հաշուտւութիւնները

  • 19-01-2010 16:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 20-ից Հայաստանի կառավարութիւնում նախարարները եւ կառավարութեանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գերատեսչութիւնների 2009թ.-ի գործունէութեան հաշուտւութիւնները: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի յանձնարարականի համաձայն, հաշուտւութիւնները կներառեն ինչպէս հաշուետու ժամանակաշրջանում կատարուված աշխատանքներն ու դրանց արդիւնքները, այնպէս էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, յանձնարարուել է հաշուտւութիւնները հրապարակել նախարարութիւնների եւ կառավարութեանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում:
  -   Քաղաքական