Հունվարի 20-ից նախարարները եւ ՀՀ կառավարությանն առընթեր
մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ.-ի գործունեության
հաշվետվությունները
19-01-2010 16:42:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 20-ից Հայաստանի
կառավարությունում նախարարները եւ կառավարությանն առընթեր
մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գերատեսչությունների
2009թ.-ի գործունեության հաշվետվությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն,
հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում
կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ
թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
հանձնարարվել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների
եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում: