Հունվարի 20-ից նախարարները եւ ՀՀ կառավարությանն առընթեր<br /> մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ.-ի գործունեության<br /> հաշվետվությունները<br />


Հունվարի 20-ից նախարարները եւ ՀՀ կառավարությանն առընթեր
մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ.-ի գործունեության
հաշվետվությունները

  • 19-01-2010 16:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 20-ից Հայաստանի կառավարությունում նախարարները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գերատեսչությունների 2009թ.-ի գործունեության հաշվետվությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play