Հայաստանի կառավարութիւնը եւ ԱՄՀ-ի առաքելութիւնը քննարկում<br /> են յետագայ համագործակցութեան հարցերը<br />


Հայաստանի կառավարութիւնը եւ ԱՄՀ-ի առաքելութիւնը քննարկում
են յետագայ համագործակցութեան հարցերը

  • 17-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը փետրուարի 17-ին ընդունել է Հայաստանում Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին, ԱՄՀ-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչութեան փոխտնօրեն Լորենսո Պերեսին, ԱՄՀ-ի գործադիր տնօրէն Ահ Բաքքերին, ԱՄՀ-ի հայաստանեան առաքելութեան ղեկավար Մարկ Լուիսին եւ ԱՄՀ-ի առաքելութեան մի շարք տնտեսագետների: ԱՄՀ-ի առաքելութեան այցը, ըստ պատուիրակութեան ներկայացուցիչների, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում նպատակ ունի` առկայ իրավիճակում եւ նաեւ Հայաստանի առաջիկայ տարիների հեռանկարի ֆոնին, ՀՀ կառավարութեան հետ քննարկելու յետագայ համագործակցութեան հարցերը, որոնք ամփոփուած են «Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների յուշագրի» նախագծում: Տ.Սարգսեանը եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հուշագրում ներկայացուած հիմնադրամի գնահատականներին, եզրակացություններին եւ առաջարկութիւններին, մօտեցումների առումով ընդհանուր համաձայնութիւն ունենալով` քննարկել առաջարկութիւնների մանրամասները:
  -   Տնտեսութիւն