Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՀ-ի առաքելությունը քննարկում
են հետագա համագործակցության հարցերը
17-02-2009 20:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ
Տիգրան Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Արժույթի
միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին,
ԱՄՀ-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն
Լորենսո Պերեսին, ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Ահ Բաքքերին, ԱՄՀ-ի
հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսին եւ ԱՄՀ-ի
առաքելության մի շարք տնտեսագետների:
ԱՄՀ-ի առաքելության այցը, ըստ պատվիրակության
ներկայացուցիչների, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական
ճգնաժամի պայմաններում նպատակ ունի` առկա իրավիճակում եւ նաեւ
Հայաստանի առաջիկա տարիների հեռանկարի ֆոնին, ՀՀ կառավարության հետ
քննարկելու հետագա համագործակցության հարցերը, որոնք ամփոփված են
«Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրի»
նախագծում:
Տ.Սարգսյանը եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են
Հուշագրում ներկայացված հիմնադրամի գնահատականներին,
եզրակացություններին եւ առաջարկություններին, մոտեցումների առումով
ընդհանուր համաձայնություն ունենալով` քննարկել առաջարկությունների
մանրամասները: