Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՀ-ի առաքելությունը քննարկում<br /> են հետագա համագործակցության հարցերը<br />


Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՀ-ի առաքելությունը քննարկում
են հետագա համագործակցության հարցերը

  • 17-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին, ԱՄՀ-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսին, ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Ահ Բաքքերին, ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսին եւ ԱՄՀ-ի առաքելության մի շարք տնտեսագետների: ԱՄՀ-ի առաքելության այցը, ըստ պատվիրակության ներկայացուցիչների, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում նպատակ ունի` առկա իրավիճակում եւ նաեւ Հայաստանի առաջիկա տարիների հեռանկարի ֆոնին, ՀՀ կառավարության հետ քննարկելու հետագա համագործակցության հարցերը, որոնք ամփոփված են «Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրի» նախագծում: Տ.Սարգսյանը եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հուշագրում ներկայացված հիմնադրամի գնահատականներին, եզրակացություններին եւ առաջարկություններին, մոտեցումների առումով ընդհանուր համաձայնություն ունենալով` քննարկել առաջարկությունների մանրամասները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play