ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ՆԻՍՏԸ
23-07-2008 17:03:00 | | Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայում
քաղաքական ճգնաժամ է բռնկել: Նոր գումարման Մեծ պետական խուրալի
առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցութեան
պատգամաւորները լքել են նիստերի դահլիճը: Դրանով իսկ Մեծ պետական
խուրալը զրկուել է քվորումից:
Դեմոկրատները պահանջում են կառավարութեան հրաժարականը, այդ
թւում եւ «ուժային» նախարարների, ԿԸՀ կազմի փոփոխութիւն եւ երկրի
բարձրագոյն օրէնսդիր մարմնի նոր ընտրութիւնների անցկացում:
Մոնղոլիայի նախագահ Նամբարըն Էնխբայարը առաջատար
կուսակցութիւններին բանակցութիւնների սեղանի շուրջ նստելու կոչ է
արել: