ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ՆԻՍՏԸ
23-07-2008 17:03:00 | Մոնղոլիա | Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայում
քաղաքական ճգնաժամ է բռնկել: Նոր գումարման Մեծ պետական խուրալի
առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության
պատգամավորները լքել են նիստերի դահլիճը: Դրանով իսկ Մեծ պետական
խուրալը զրկվել է քվորումից:
Դեմոկրատները պահանջում են կառավարության հրաժարականը, այդ
թվում եւ «ուժային» նախարարների, ԿԸՀ կազմի փոփոխություն եւ երկրի
բարձրագույն օրենսդիր մարմնի նոր ընտրությունների անցկացում:
Մոնղոլիայի նախագահ Նամբարըն Էնխբայարը առաջատար
կուսակցություններին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է
արել: