ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՆԻՍՏԸ<br />


ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ՆԻՍՏԸ

  • 23-07-2008 17:03:00   | Մոնղոլիա  |  Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայում քաղաքական ճգնաժամ է բռնկել: Նոր գումարման Մեծ պետական խուրալի առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը: Դրանով իսկ Մեծ պետական խուրալը զրկվել է քվորումից: Դեմոկրատները պահանջում են կառավարության հրաժարականը, այդ թվում եւ «ուժային» նախարարների, ԿԸՀ կազմի փոփոխություն եւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նոր ընտրությունների անցկացում: Մոնղոլիայի նախագահ Նամբարըն Էնխբայարը առաջատար կուսակցություններին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է արել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play