Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանել են 100 հազարից ավելի մարդու


Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանել են 100 հազարից ավելի մարդու

  • 24-12-2016 12:50:00   | Ինդոնեզիա  |  Հասարակություն

Ինդոնեզիայի արևմտյան փոքր Զոնդյան կղզիներին պատուհասած ջրհեղեի արդյունքում տարհանվել է 100 հազարից ավելի մարդ:
 
tass-ի փոխանցմամբ` ջրհեղեղի արդյունքում վնասվել է շուրջ 20 հազար տուն, երկու կամուրջ և 60 բժշկական հաստատություն: 
Ներկա պահին այդ շրջանում աշխատանքներ են տարվում տարերային աղետի հասցրած վնասի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքներին մասնակցում են զինվորականներ, ոստիկաններ և փրկարարներ: Ջրհեղեղի հետ կապված շրջանում Արտակարգ դրության ռեժիմ է մտցվել մինչև 2017 թվականի հունվարի 4-ը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play