«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի 2016 թվականին վերանորոգված մուտքերի քանակը


«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի 2016 թվականին վերանորոգված մուտքերի քանակը

  • 23-03-2017 14:19:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերսկսում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը: 
 
Հաշվի առնելով, որ սույն նախաձեռնությունը նախորդ անգամ լայն արձագանք էր գտել հանրության շրջանում, այս անգամ, 2016 թվականի տարեկան ծրագրով կատարած աշխատանքների թվային ամփոփ տվյալից բացի, հիշեցման կարգով, կներկայացվեն նաև Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2016թթ. ամփոփ ցուցանիշները:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն