Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում․Գագիկ Սուրենյան
21-11-2017 13:37:46 | Հայաստան | Հասարակություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը հավելելով, որ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։