Անհապաղ հրադադար պետք է լինի. Տոյվո Կլաարը` Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության մասին
19-09-2023 14:49:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ երկխոսությունը խաղաղ գոյակցության միակ միջոցն է։
Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա։
Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և ղարաբաղահայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտություն կա` որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոց»,– գրել է Կլաարը։