1954թ. սեպտեմբերի 15 - Ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը
-- :: | Թուրքիա | Ծննդյան տարեդարձեր
1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ պարբերականի` «Ակոսի»
գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։
Հրանտ Դինքին 2007թ հունիսին հետմահու շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ: