1864 հուլիսի 12-ին Զմյուռնիայում ծնվել է երգիծաբան, լրագրող ՀարությունԱլփիարը: (Վախճ. 1919 թ.):
Սովորել է Պոլսի Արամյան և Շահնազարյան վարժարաններում: Ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում: Կահիրեում հրատարակել է «Փարոս» (1896-1898, 1901-1902) երգիծական թերթը: Աշխատակցել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի թերթերին («Արևելյան մամուլ», «Մասիս», «Սուրհանդակ», «Մանզումե» ևն): Աշխատակցել է նաև թուրքերեն «Քալեմ» երգիծաթերթին, վերջինիս մեջ գրելով ֆրանսերեն ֆելիետոններ: Եղել է Կ. Պոլսի ազգային պատրիարքարանի քարտուղար: Գրել է երգիծական քրոնիկներ և նովելներ առօրյա հարցերի մասին: Լույս է տեսել նրա երկերի ժողովածուն «Ֆանթազիո» (1913) վերնագրով: Ստորագրել է նաև Ռատամես, Քրիզանթեմ ծածկանուններով:
Ապրել ու գործել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում: