Սերգո Կարապետյանը հորդորել է սփյուռքահայ ֆերմերներին հնարավորինս մասնակցել ՀՀ գյուղատնտեսության զարգացման ծրագրերին


Սերգո Կարապետյանը հորդորել է սփյուռքահայ ֆերմերներին հնարավորինս մասնակցել ՀՀ գյուղատնտեսության զարգացման ծրագրերին

  • 16-10-2011 12:24:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 16-ին` Գյուղատնտեսության աշխատողի օրը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հյուրերն էին «Հայագրոֆորում» համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ ֆերմերները, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Լիբանանը, Իրանը, Լեհաստանը, Լատվիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ պատվիրակները: Ըստ նախարարության տարածած մամլո հաղորդագրության, շնորհակալություն հայտնելով առաջին անգամ անցկացվող հայ ֆերմերների համաժողովին մասնակցելու համար, Սերգո Կարապետյանը կարեւորել է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը Հայաստանի տնտեսության զարգացան գործում: «Պետական ու միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության, ինչպես նաեւ վերջին տարիներին իրականացվող նպատակային ծրագրերի շնորհիվ կարողացել ենք ապահովել որոշակի առաջընթաց: Գյուղատնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հորդորելով սփյուռքահայ գործարարներին հնարավորինս մասնակցել հայրենի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին: Արտահայտելով եռօրյա միջոցառումների կապակցությամբ մասնակիցների գոհունակությունը` Լիբանանը ներկայացնող Եսայի Հավատյանը մասնավորապես նշել է, որ նման ձեւաչափով համաժողովը շարունակություն պետք է ունենա, եւ երկրի գյուղատնտեսության զարգացման վաղվա օրը, իրոք, պայմանավորված է համազգային ջանքերով: Ելույթ ունեցող մյուս ֆերմերները նույնպես կարեւորեցին «Հայագրոֆորում» -ի ժամանակ ձեռք բերված անմիջական շփումներն ավելի գործնական դարձնելը, շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին համագործակցության նման հնարավորություն ստեղծելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play