Օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար


Օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար

  • 17-10-2011 13:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օրենսդրական հաստատությունների մասնագետների (Legislative Fellows Program/LFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում LFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը: Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետներից մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 11-ը ընդունում է օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար: LFP-ն հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: LFP-ին ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիննրում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության (մշակման) հարցերով զբաղվող ՀԿ-ներում: Ծրագրի ամերիկյան կողմի մասնակիցները նույնպես կարող է հնարավորություն կունենան հետադարձ փոխադարձ այցեր կատարելու իրենց գործընկերների երկրները: LFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝ ? ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին ? կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին ? ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ ? ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու: LFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում 2012թ.-ի գարնանը: LFP-ի ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝ ? լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ? ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան ? դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան ? ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ: ? ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական սեկտորում ? տիրապետեն անգլերենին՝ լեզվի իմացությունը հավաստելու համար ներկայացնելով TOEFL թեստի գնահատականը, որը պետք է 500 միավորից բարձր լինի կամ համարժեք լինի անգլերենի այլ թեստերի, օրինակ IELTS թեստի 6 միավորին: Այն դիմոդների համար, ովքեր նախկինում թեստեր չեն հանձնել, բայց անցել են LFP մրցույթի առաջին փուլը, ծրագրի շրջանակներում կհանձնեն TOEFL թեստ: Դիմորդները պետք է իրենց հայտ-դիմումները ներկայացնեն օն-լայն https://ais.americancouncils.org հասցեով մինչեւ 2011թ. նոյեմբերի 11-ը LFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ LFP ծրագրի վեբ կայքից http://apps.americancouncils.org/lfp/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ LFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ [email protected] էլ-հասցեով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play