Կենտավր Հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը հրավիրում է բոլորին 4-րդ Կենտավրի օրվան՝ Մարդու, ձիու և բնության ներդաշնակության տոնին


Կենտավր Հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը հրավիրում է բոլորին 4-րդ Կենտավրի օրվան՝ Մարդու, ձիու և բնության ներդաշնակության տոնին

  • 17-10-2011 16:09:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես այն կնշենք մեր հիպոթերապիայի կենտրնում, Ուշիում /Արագածոտնի մարզ/ նոյեմբերի 6-ին: Այստեղ մենք իրականացնում ենք հիպոթերապիա մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար /www.centaur.am/: Ինչ է ձեզ սպասվում այդ օրը. Լեռնային մաքուր օդ; մեր 7 ձիերը եւ պոնին՝ կարող եք կերակրել նրանց խնձորով ու գազարով եւ ձիավարել; մեր 8 շները; փոքրիկ քարեր ու ներկեր քարերին նկարելու համար; կիթառ; մասուրի եւ դաղձի թեյ; թեյի հետ կանապե եւ կարկանդակներ՝ ըստ ավանդույթի ոչ մի միս; եւ իհարկե, ՍԱՆԳՐԻԱ, որն արդեն դարձել է Կենտավրի օրվա խորհրդանիշը: Այդ ամենը կարող եք վայելել ինչպես դրսում, այնպես էլ մեր մեծ վրանում, փոքրիկ տնակում եւ եղեգնապատ տաղավարում: Ինչպես հասնել մեզ մոտ. Եթե չունեք ձեր սեփական փոխադրամիջոցը, ապա նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին Կիեւյան փողոցի Ռոբերտո կոշիկի խանութի դիմացի մայթին ձեզ կսպասի ավտոբուսը, որը կտանի ձեզ Ուշի եւ կբերի հետ, Երեւան 17.00-18.00-ին: Երկկողմանի տոմսն արժե է 1000 դրամ /մինչեւ 7 տարեկան երեխաների համար անվճար/: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մենք կունենանք ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԿՂ, որտեղ կարելի է գումար թողնել մեր ձիերի եւ շների համար: Ձեզանից շատերը գիտեն, որ մենք դրամահավաք ենք կազմակերպում՝ գնելու համար տարածքը, որտեղ գտնվում է մեր կենտրոնը եւ փրկելու այն փակվելուց: Այս տարի Կենտավրի օրը հավաքված դրամը կավելացվի այդ գումարին: Ովքեր ցանկանում են մասնակցել այդ դրամահավաքին, կարող են իրենց նվիրատվոթյունն այդ օրը կամ դնել արկղի մեջ, կամ ծրարով փոխանցել մեզ՝ ծրարի վրա նվիրաբերողի անունը գրված, որպեսզի այն ավելացնենք նվիրատուների ցուցակին: Կապ. Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են կապվել ինձ հետ՝ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել 093 21 07 48 հեռախոսահամարով: Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել մինչեւ նոյեմբերի 4-ը, որպեսզի կարողանանք փոխադրամիջոց կազմակերպել բոլորի համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play