Ավտոպատահար մահվան ելքով


Ավտոպատահար մահվան ելքով

  • 03-11-2011 13:54:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 2-ի`ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` քարե կրպակին է բախվել «Օպել Վեկտրա Բ» մակնիշի 15 ՕՕ 374 պետհամարանիշի ավտոմեքենան: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնել վարորդ,1973 թվականին ծնված Սուրեն Զատեւոսյանի դին :
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play