Մեկնարկել է Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Բրյուսել


Մեկնարկել է Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Բրյուսել

  • 08-11-2011 12:28:27   | Բելգիա  |  Քաղաքական

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Բրյուսել: Այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման» խորագիրը կրող համաժողովին, որինմասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ եւ այլն: Քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն են, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները, բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի եւ միասնական արժույթի կայունության միջեւ առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կմեկնարկի Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ աշխատանքային նախաճաշով: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նոյեմբերի 8-ին վարչապետը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին: Այցի ավարտին վարչապետը կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play