Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին


Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին

  • 11-11-2011 13:16:59   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորին: ոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից եւ վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների եւ հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր` անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, Եվրոնեստի շրջանակներում փոխգործակցությանը: Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծեցին միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը` նշելով որ այն երկխոսության եւ փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հնդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play