Առաջին մեդալը


Առաջին մեդալը

  • 12-11-2011 20:38:21   | Լիտվա  |  Սպորտ
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների երկրորդ օրը 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո հաղորդագրության, վաղը մրցագորգ դուրս կգան Մարտին Միրզոյանը՝ 62 կգ ք/կ, Մավրիկ Նասիբյանը՝ 82 կգ ք/կ /մարզական սամբո/ եւ Մուշեղ Հակոբյանը՝ 52 կգ ք/կ,Վաչիկ Վարդանյանը՝ 68 կգ ք/կ /մարտական սամբո/:
Նոյյան տապան  -   Սպորտ