"Ինտեր ՌԱՕ"–ն այլեւս չի ցանկանում կառավրել Հայկական ատոմակայանը


"Ինտեր ՌԱՕ"–ն այլեւս չի ցանկանում կառավրել Հայկական ատոմակայանը

  • 24-11-2011 11:05:10   | Հայաստան  |  Տնտեսություն
"Ինտեր ՌԱՕ"–ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա ընկերությունն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, եւ ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանում լույս տեսնող "Կոմերսանտ" թերթը։ Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, Հայաստանի համար "Ինտեր ՌԱՕ"–ի միակ այլընտրանքը "Ռոսատոմ" պետական կորպորացիան է, որը սակայն "դեռեւս հետաքրքրված է ոչ թե Հայաստանի ատոմակայանի կառավարմամբ, այլ՝ նոր էներգաբլոկի կառուցմամբ"։ Թերթի փոխանցմամբ, "Ինտեր ՌԱՕ ԵԷՍ" պետական հոլդինգը բանակցություններ է սկսել եւ Հայաստանի հետ, եւ «Ինտեր ՌԱՕե–ի եւ "Ռոսատոմ"–ի միջեւ։ Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը պատկանում է Հայաստանին, բաղկացած է 400 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկից, որը գործարկվել է 1980 թվականից. Բլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականին. Ատոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40%։ 2003թ.–ից ի վեր ՀԱԷԿ–ի կառավարումն իրականացնում է "Ինտեր ՌԱՕ"–ն։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն