Սիեթսե Բեքեր. Երեւանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2011»ը ներկայացավ նոր տեսքով, նոր շնչով ու նոր կարգախոսով


Սիեթսե Բեքեր. Երեւանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2011»ը ներկայացավ նոր տեսքով, նոր շնչով ու նոր կարգախոսով

  • 09-12-2011 21:48:16   | Հայաստան  |  Հասարակություն
Եվրոպայի հեռարձակողների միությունը գոհ է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ից: «Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ իրականացվել է: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպայի հեռարձակողների միությունը գերազանց արդյունք են ցուցադրել: Այս տարի Մանկական Եվրատեսիլը ներկայացավ նոր տեսքով, նոր շնչով ու նոր կարգախոսով, շնորհակալություն Հանրայինին հրաշալի համագործակցության համար», - ասել է Մանկական Եվրատեսիլի գլխավոր պատասխանատու Սիեթսե Բեքերը: Մանկական Եվրատեսիլին հավատարմագրված էին մոտ հարյուր լրագրող տարբեր երկրներից: Եվրատեսիլյան իրադարձությունները լուսաբանում էին հայտնի պարբերականներ ու հեռուստաընկերություններ: Եվրատեսիլի մամլո պատասխանատու Ջարմո Սիիմը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր հայ լրագրողներին, ովքեր մասնակցել են միջացառմանը: Եվրատեսիլյան կայքերն ու պարբերականները դրական են արձագանքել` նշելով, որ առաջին անգամ այս տարածաշրջանում կազմակերպված Մանկական Եվրատեսիլը ավելի քան արդարացրել է նրանց սպասելիքները: Կարգախոսին համաձայն` հաջողության բարձունքը նվաճված է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play