Սահմանված են հավելավճարներ երիտասարդ մասնագետների համար


Սահմանված են հավելավճարներ երիտասարդ մասնագետների համար

  • 14-12-2011 13:53:50   | Հայաստան  |  Տնտեսություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հրամանով, 2012 թվականի հունվարի 1-ից մինչեվ հունիսի 1-ը հավելավճարներ են սահմանված 2010-2011 թթ. աշխատանքի ընդունված առաջատար երիտասարդ մասնագետների համար: Երիտասարդ մասնագետների խրախուսման եւ կորպորատիվ վարքագծի ձեվավորման նպատակով իրականացվող այս ծրագիրը շարունաական բնույթ է կրելու: Նման հավելավճարների ծրագիրը ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդական քաղաքականության բաղադրիչ մաս է հանդիսանում: Սույն քաղաքականությունն ուղղված է Ընկերություն երիտասարդ մասնագետների ներգրավվմանը, իրենց պրոֆեսիոնալ կայացմանն ու զարգացմանը, երիտասարդության կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Նշենք, որ նշված հավելավճարներից բացի Երիտասարդ մասնագետի մասին կարգի համաձայն, աշխատանքի ընդունման պահին երիտասարդ մասնագետին տրվում է միանվագ նպաստ՝ մեկ ամսվա պաշտոնական դրույքի չափով: Նման նյութական աջակցությունը կապահովի աշխատանքային շուկայում ՀԿԵ ՓԲԸ մրցունակությունը։ Հիշեցնենք, որ 2011 թվականի սկզբից Ընկերությունում արդեն իրականացվում է «ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդությունը» նպատակային ծրագիրը, որը նախատեսված է 2011-2015 թվականների համար եւ սահմանում է Ընկերության երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Ծրագրի թիրախային խումբ է հանդիսանում ՀԿԵ 17-30 տարեկան աշխատակիցները, նախագծեր են նախատեսված նաեւ Ընկերության աշխատակիցների երեխաների եւ երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների սովորողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային ռեզերվը
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play