«Իրանահայ անւանի մարզիկներ» գրքի շնորհանդէսը


«Իրանահայ անւանի մարզիկներ» գրքի շնորհանդէսը

  • 17-12-2011 18:04:22   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«ԱԼԻՔ», 17 դեկտեմբերի 2011 թ.- Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների միութեան համագործակցութեամբ, ուրբաթ, դեկտեմբերի 16-ի առաւօտեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կայացաւ իրանահայ նախկին մարզիկ, Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի անդամ Ալֆրէդ Հաւանի հեղինակութեամբ վերջերս հրատարակւած «Իրանահայ անւանի մարզիկներ» գրքի շնորհանդէսը, որն ընդգրկում է իրանահայ աւելի քան 600 մարզիկների եւ մարզական բնագաւառում դերակատար անձանց կենսագրական տւեալներն ու լուսանկարները: Շնորհանդէսին ներկայ էին` Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, մարզիկներ եւ վետերան մարզիկներ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play