Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

  • 20-12-2011 11:09:24   | Հայաստան  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում: Եվ դա պատահական չէ, քանի որ դուք իրականացնում եք չափազանց կարեւոր գործունեություն` ուղղված Արցախի ազգային շահերի պաշտպանությանը, հասարակական եւ պետական անվտանգության ապահովմանը: Ձեր ամենօրյա սկզբունքային եւ հետեւողական աշխատանքից է նաեւ կախված մեր ազատ ու անկախ պետականության շարունակական ամրապնդումը: Մեր նպատակն է ստեղծել մի այնպիսի պետություն, որի քաղաքացիները հնարավորինս պաշտպանված կլինեն արտաքին ու ներքին սպառնալիքներից, պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ապահով կզգա: Եվ դրանում անկասկած մեծ է ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները այսուհետ եւս կցուցաբերեն անհրաժեշտ արհեստավարժություն ու պատրաստակամություն պետական բարդ խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար: Պետությունն էլ կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության գործունեությանը, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը ըստ ամենայնի աջակցելու գործընթացը: Թանկագին բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play