Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի խորհրդատվական հանդիպում Երևանի Օրհուս կենտրոնում


Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի խորհրդատվական հանդիպում Երևանի Օրհուս կենտրոնում

  • 22-12-2011 15:00:43   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) նախատեսում է իրականացնել խորհրդատվական հանդիպում ազգային ՀԿ-ների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ` կապված ԳԷՀ-ի 5-րդ գործառնական փուլի (2011-2014) շրջանակում ՓԴԾ-ի նոր ծրագրավորման ցիկլի մեկնարկի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Օրհուս կենտրոնում ս.թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին: Հանդիպման ժամանակ կներկայացվի 2011-2014թ.թ. ՓԴԾ-ի Ազգային ծրագրի աշխատանքային շրջանակը, մասնավորապես ՓԴԾ-ի իրականացման սկզբունքները, ընթացակարգերը, ընտրության չափանիշները, դրամաշնորհային հայտի փաթեթը եւ այլ հարցեր: ՓԴԾ-ի Ազգային ծրագրի ռազմավարությունը եւ հայտի ձեւաթերթը կարող եք բեռնել` http://operations.undp.am/Procurement/upload/10219_Desktop.zip, ինչպես նաեւ www.sgp.am կայքից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԳԷՀ-ի ՓԴԾ-ի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 56-60-73 (հվ. 116), Էլ. փոստով [email protected], կամ այցելել www.sgp.am:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ