ՄԱՅՔԼ ՋԵԿՍՈՆԸ ԵՎ ԼԻԶԱ ՄԱՐԻ ՊՐԵՍԼԻՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ<br />


ՄԱՅՔԼ ՋԵԿՍՈՆԸ ԵՎ ԼԻԶԱ ՄԱՐԻ ՊՐԵՍԼԻՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ

  • 19-01-1996 15:35:00   | Հայաստան  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, հունվ 19 (ՆՏ-DPA) Լիզա Մարի Պրեսլին, վեճերի տեղիք տվող պոպ-աստղ Մայքլ Ջեկսոնի կինը ապահարզանի փաստաթուղթ է ստորագրել հինգշաբթի օրը, որպես պատճառ նշելով «անհամատեղելի տարաձայնությունները»: Համաձայն Լոս Անջելեսի Գերագույն Դատարանում գտնվող երեք էջ կազմող ապահարզանի դիմումի, զույգը բաժանվել է անցած դեկտեմբերի 10-ին, չորս օր հետո այն բանից, երբ համերգի նախապատրաստվելու փորձի ժամանակ Ջեկսոնը հանկարծակի ուշագնաց է եղել: Ոչ 27-ամյա Պրեսլին, ոչ էլ 37-ամյա Ջեկսոնը ոչ մի մեկնաբանություն չեն տվել: Լիզա Մարի Պրեսլին` ռոքընռոլի լեգենդ Էլվիս Պրեսլիի դուստրը, Ջեկսոնի հետ գաղտնի կերպով ամուսնացել է 1994 թ. մայիսին Դոմինիկյան Հանրապետությունում: Զույգը վավերացրել է իր ամուսնությունը երեք ամիս հետո: Նրանց համատեղ կարողությունը կազմում է 500 մլն. դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play