Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում


Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

  • 06-01-2012 16:39:08   | Հայաստան  |  Հասարակություն
 Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը: Հունվարի 6-ին` Ժամը 1030-ին, խաչերով ու խաչվառներով պսակյալ հայրապետական թափորը շարժվեց Վեհարանից` Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդելով Մայր Տաճար, ուր տոնի առիթով մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ: Ամպհովանակիրներն էին` գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը եւ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Սրբազան արարողության ժամանակ Նորին Սրբությանը որպես առընթերականներ սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով` վերստին փոխանցելով ամենքին հրեշտակաբարբառ ավետիսը: Սբ. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետն ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության կատարեց Ջրօրհնեքի արարողությունը, որի ընթացքում աղոթքների ու շարականների ուղեկցությամբ ս. Խաչով օրհնվեց ջուրը եւ սրբագործվեց սրբալույս Մյուռոնով: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ տիար Գաբրիել Ջամբարջին: Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ« ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ: Տոնական Սբ. Պատարագից հետո Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ներկաներին ողջունեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության ավետիսով` ասելով` Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play