Ավելանում է Հայաստանում միջազգային որակավորում ունեցող խորհրդատուների թիվը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ


Ավելանում է Հայաստանում միջազգային որակավորում ունեցող խորհրդատուների թիվը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ

  • 28-03-2012 14:59:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Եվրոպական Միությունը ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայությանը (BAS) աջակցելու նպատակով 5 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրել, որն ուղղվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին խորհրդատատվական եւ փորձագիտական աջակցության տրամադրմանը, ինչպես նաեւ այդ երկրներում կայուն խորհրդատվական շուկաների զարգացմանը: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ.-ին եւ նպատակաուղղված է իր գործունեության բոլոր երկրներում միջազգային լավագույն փորձի տարածմանը: Գործարար խորհրդատվական ծառայությունների տեղական կայուն ենթակառուցվածք մշակելու, տեղական խորհրդատուներին միջազգային լավագույն փորձն ու գիտելիքները փոխանցելու շարունակական գործունեության շրջանակներում եւ որպես դասընթացավարների վերապատրաստման սկզբունքի մի մաս` BAS-ը Հայաստանում բարելավում է խորհրդատվական ծառայությունների կատարողականը խորհրդատուների համար տեղի շուկայի պահանջներին հարմարեցված “Հիմնական խորհրդատվական հմտություններ եւ մասնագիտական էթիկա” դասընթացի անցկացմամբ: Մարտի 28-ին “Գոլդեն Թյուլիփ Երեւան” հյուրանոցում կմեկնարկի այս դասընթացի առաջին փուլը, որին կմասնակցեն 23 հայ խորհրդատուներ: “Հիմնական խորհրդատվական հմտություններ եւ մասնագիտական էթիկա” դասընթացը Հայաստանի խորհրդատվական ոլորտին աննախադեպ հնարավորություն է ընձեռում կառավարման խորհրդատվության կայուն շուկա ձեւավորելու եւ կառավարման խորհրդատուների միջազգային հավաստագրում ներդնելով` այդ շուկան հաջորդ մակարդակ բարձրացնելու համար: Այս նախաձեռնությունը 2011թ.-ի սկզբին Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդատուների համար Վրաստանում իրականացված վերապատրաստման դասընթացի շարունակությունն է: Խորհրդատուներին շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ խորհրդատուների համախմբան գործընթացի յուրահատկությունները ներկայացնելու նպատակով BAS-ը հրավիրեց “Էքսփոնենշլ Թրեյնինգ ընդ Ըսեսմենթ Լիմիթիդ” բրիտանական խորհրդատվական ընկերությանը անցկացնել “Հիմնական խորհրդատվական հմտություններ եւ մասնագիտական էթիկա” դասընթացը եւ նախաձեռնել ֆորմալ հավաստագրման գործընթացը: Նախորդ տարի անցկացված դասընթացի արդյունքում վեց հայ բիզնես խորհրդատուներ հաջողությամբ ձեռք բերեցին Միացյալ Թագավորության Խորհրդատվության ինստիտուտի “Կառավարման խորհրդատվության հմտություններ” հավաստագիրը: Այդ խորհրդատուներից երեքը հետագայում դարձան Կառավարման հավաստագրված խորհրդատուներ: 2011թ.-ի վերջին, դասընթացի մասնակիցների առաջնորդությամբ եւ BAS Հայաստանի խրախուսմամբ, հիմնադրվեց “Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ” (“Այ Էմ Սի Արմենիա”) ՀԿ-ն: Ինստիտուտի նպատակն է Հայաստանում գործարար/կառավարման խորհրդատվության չափանիշներ սահմանել եւ խթանել միջազգային լավագույն փորձի ու գիտելիքների փոխանակումը: Այժմ, “Այ Էմ Սի Արմենիա”-ն, բրիտանական խորհրդատուների հետ համագործակցությամբ եւ BAS Հայաստանի ակտիվ աջակցությամբ, կշարունակի զարգացնել վերապատրաստման ենթակառուցվածքը` անցկացնելով դասընթացը Հայաստանի այլ բիզնես խորհրդատուների համար: Դասընթացի առաջին փուլը տեղի կունենա մարտի 28-31-ը` Գոլդեն Թյուլիփ Երեւան հյուրանոցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play