Քննարկվեցին ԱԳՆ-ի եւ Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները


Քննարկվեցին ԱԳՆ-ի եւ Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները

  • 25-04-2012 22:05:28   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի եւ գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը եւ ներդրումը Հայոց Ցեղասպանութան եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց նաեւ, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրեցին կառույցի գործունեությունը եւ ապագա ծրագրերը: Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին ԱԳՆ-ի եւ Զորյան ինստիտուտի միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play