Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը


Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

  • 01-07-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Չախրլը, Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Մարզիլի, Յուսուֆջանլու, Չեիլ, Բաշ Քարվենդ, Ջավագիրլի, Սարջանլը, Կենգերլի, Լեւոնարխ, Ջրաբերդ, Սեյսուլան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play