Երկու հոգու համար 2012 թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր ճամփորդելու հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից


 

Երկու հոգու համար 2012 թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր ճամփորդելու հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից

  • 16-05-2012 10:46:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
16-ը մայիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 14-ից մինչեւ հունիսի 10-ը, գնելով MTS, HTC, BlackBerry, Samsung Galaxy Nexus կամ Samsung Google Nexus S հեռախոս ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, կարելի է մասնակցել հատուկ խաղարկության եւ շահել արժեքավոր նվերներ, այդ թվում` • HTC Flyer պլանշետային համակարգիչ, • BlackBerry Bold 9700 սմարթֆոն, • Samsung Google Nexus S սմարթֆոն, • MTS Ego սմարթֆոն, • MTS Touch 551 հեռախոս, • «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ: Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am * * * «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն