Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների, նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը
16-05-2012 17:33:46 | Հայաստան | Տնտեսություն
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, մայիսի 18-ի ժամը՝ 10.00-ից մինչեւ մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի եւ Արցախի պողոտայի հատման վայրից մինչեւ Արին-Բերդի 2-րդ նրբանցք, Չեխովի 1-13, Բագրատունյաց 43-ից բարձր համարների, Արցախի 4-րդ եւ Բագրատունյաց 6-րդ նրբանցքների, Թամանցիների, Մասիսի, Արշակունյաց, Շահամիրյանների, Սեւանի, Ս. Զորավար, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Գ.Նժդեհ, Մանթաշյան, Մանանդյան, Եղբայրության, Նիզամի, Վ.Շենգավիթ 2-րդ, Պատկանյան, Կատովսկի, Մադոյան, Հրազդանի, Օդեսայի, Գորգագործների, Մկրտչյան, Շեւչենկո փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Ն.Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: