Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատվիրակությանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատվիրակությանը

  • 23-05-2012 17:33:37   | Գերմանիա  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը եւ Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես, հանգամանալից կերպով ներկայացրել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ նրանում ընդգրկված ճյուղերում նախատեսված ծրագրերը: Քրիստոֆ Գաբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում եւ հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play