Սերգո Կարապետյան. «Հետևողականորեն կանգնեք գյուղացու կողքին, և գյուղը կրկնակի արդյունք կտա»


Սերգո Կարապետյան. «Հետևողականորեն կանգնեք գյուղացու կողքին, և գյուղը կրկնակի արդյունք կտա»

  • 19-06-2012 09:00:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Առավոտյան հերթական գործակարգավարական խորհրդակցությունից հետո, հունիսի 18-ի երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո, կրկին հանդիպեց նախարարության ղեկավար կազմի հետ՝ քննարկելու կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի նոր անդամներին ներկայացված պահանջները եւ ծրագրային այն ուղենիշները, որոնք 2012 թվականին, եւ առաջիկա մի քանի տարիներին պետք է իրականացվեն նոր կառավարության կողմից։ «Հանրապետության նախագահը նշեց, որ ընտրություններից հետո մենք ունենք որակապես նոր՝ անհամեմատ ավելի բաց հասարակություն, իսկ դա նշանակում է, որ կառավարության անդամների, թե պաշտոնավարման, թե կենցաղավարման քայլերին ամեն պահի հետեւելու են ոչ միայն նախագահն ու խորհրդարանը, այլեւ ողջ հասարակությունը։ Սա իր հերթին նշանակում է, որ նոր կառավարությունը նույնպես պետք է լինի որակապես նոր մակարդակի վրա»,- հիմնվելով նախագահի խոսքի վրա, նշեց Սերգո Կարապետյանը։ Նա հատկապես կանգ առավ հանրապետության նախագահի խոսքի մեջ գյուղատնտեսությանը հատկացված հատվածին՝ «Այժմ բոլորիդ ուշադրությունը մասնավորապես պետք է ուղղեմ դեպի գյուղն ու գյուղացուն։ Պետք է օժանդակենք գյուղացուն ստացված բերքը հավաքելու, պահելու ու իրացնելու գործում։ Հետեւողականորեն կանգնեք գյուղացու կողքին, եւ գյուղը կրկնակի արդյունք կտա։ Ես դրանում չեմ կասկածում։ Սա հանրապետության նախագահի հանձնարարականն է, եւ մեր ամենօրյա գործունեության մեջ մենք սկզբունքորեն պետք է իրականացնենք նախագահի հավատը»- նշեց նախարարը։ Նա հիշեցրեց նաեւ, որ եթե 2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է, ապա գյուղատնտեսության ոլորտում աճի սպասվող ցուցանիշը անհամեմատ ավելի բարձր պետք է լինի, հասնելով երկնիշ թվի։ Նախարարի հորդոր-հանձնարարականները ըմբռնումով ընկալվեցին մասնակիցների կողմից, որոնք հավաստիացրեցին, որ պատրաստ են աշխատել ավելի լարված ու նպատակային ռիթմով, ապահովել ՀՀ նախագահի եւ կառավարության սպասելիքները գյուղատնտեսության ոլորտից։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play