Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր<br /> հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին<br />


Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր
հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին

  • 26-05-2010 20:08:00   | Ուկրաինա  |  Քաղաքական
ԿԻԵՎ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Նշվել է երկու երկրների քաղաքական ղեկավարների պատրաստակամությունը հարաբերությունները որակական նոր մակարդակով կառուցելու, փոխշահավետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Առանձնակի կարեւորվել է քաղաքական ղեկավարության, իշխանության տարբեր թեւերի ղեկավարների մշտական աշխատանքային կապը, փոխադարձ այցելությունները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, մեծ կարեւորություն է տրվել նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ ավելացման, առկա հնարավորությունների առավել արդյունավետ եւ նպատակային օգտագործման հարցերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play