Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերին աջակցում են IFC-ն, Կանադան և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ը
26-06-2012 17:05:57 | Հայաստան | Տնտեսություն
Երեւան, 26-ը հունիսի, 2012թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն, Կանադայի կառավարության օժանդակությամբ, կաջակցի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությանը` ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
IFC-ն 15մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի բանկին, որից 4 միլիոնը կհատկացվի IFC-ի եւ Կանադայի` Կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կօգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին եւ վարկեր տրամադրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր եւ միջին ձեռնարկություններին:
«IFC-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործում», - ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: «Հավատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ներուժը Հայաստանում մեծ է, նաեւ մտադիր ենք մեր ծառայություններն առաջարկել այն ընկերություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում»:
«Կլիմայական փոփոխությունների համաշխարհային մարտահրավերը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, եւ Կանադան հպարտությամբ է օժանդակում բնապահպանական բնույթի նման ջանքերին», - ասաց Կանադայի բնապահպանության նախարար Փիթըր Քենթը:
IFC-ի Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց. «Կայուն Էներգետիկայի կիրառման ավելացումը Հայաստանի համար բնապահպանական եւ տնտեսական առումով նպատաստավոր կլինի` հաշվի առնելով հանածո վառելիքի ներմուծումից երկրի կախվածության նվազեցումը եւ աղտոտման կրճատման միջոցով կյանքի որակի բարելավումը»:
HSBC Բանկ Հայաստան ընկերության հետ IFC-ի համագործակցությունը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում իրագործվող տարածաշրջանային ռազմավարության մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխությունների խնդիրներին: Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր ,Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրիե շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում տեղական ընկերություններին: Ծրագրին օժանդակում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:
1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության եւ հանքարդյունաբերության բնագավառներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
I